Իրավական Տեսանյութեր 

40-ամյա տղամարդը մահացել էր ներքին արնահոսության հետևանքով /տեսանյութ/

analitik.am

Հունիսի 4-ին հորեղբորորդու Տաշիր քաղաքում գտնվող տանը մահացել էր 40-ամյա մի տղամարդ, որն ապրում էր Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում։ Դատաբժշկական փորձաքննությամբ պարզ դարձավ, որ մահը վրա էր հասել ներքին արնահոսության հետևանքով, իսկ ներքին արնահոսությունը՝ հարվածներ ստանալու։ Այս մասին հայտնում է Ոստիկանությունը:

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ, փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ 40-ամյա տղամարդը մահանալու նախորդ օրը հորեղբորորդու հետ Տաշիր քաղաքում խնջույքի էր մասնակցել։ Միջոցառումից հետո նրա և Ստեփանավանի բնակիչ, 36-ամյա մի տղամարդու միջև միջադեպ էր տեղի ունեցել։ Նախաքննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ հենց այդ միջադեպի ընթացքում էլ 36-ամյա տղամարդը ձեռքերով և ոտքերով մի քանի անգամ խփել էր 40-ամյա տղամարդուն, ինչից հետո վերջինս հորեղբոր որդու հետ գնացել էր նրա տուն ու հաջորդ օրը մահացել։

Բացատրական աշխատանքի արդյունքում  նոյեմբերի 7-ին կասկածյալը ներկայացավ Ստեփանավանի քննչակամն բաժին ու ձերբակալվեց, ապա նրան մեղադրանք առաջադրվեց, խափանման միջոցը՝ կալանք։ Հարուցված քրեական գործի շրջանակներում դեպքի վերաբերյալ նոր հանգամանքներ պարզելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։

Նույն շարքից