Իրավական Տեսանյութեր 

Կոտայքի ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին դանակահարության դեպքը /տեսանյութ/

analitik.am

Նոյեմբերի 10-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգեցին, որ կտրած-ծակած վնասվածքով ու ներքին արնահոսությամբ հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա մի տղամարդ։ Այս մասին հայտնում են ոստկանության մամուլի ծառայությունից:

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, թե ինչ հանգամանքներում է տղամարդը վնասվածքը ստացել։ Շուտով հայտնի դարձավ նաև կասկածյալի ինքնությունը։ Կոտայքի ոստիկանները նրան հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ՝ բացատրական աշխատանք իրականացրին։ Արդյունքում՝ դեպքի հաջորդ օրը Աբովյանի բնակիչ, 29-ամյա երիտասարդը կամավոր ներկայացավ բաժին։

Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև հանցագործության գործիք դանակը։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Կատարվում է նախաքննություն։

Նույն շարքից