Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Եկեք բռնության դեմ պայքարենք հայկական ժողովրդական օրենքներով, ոչ թե Ստամբուլյան կոնվենցիայով. Գագիկ Ծառուկյան

analitik.am

Գևորգ Պետրոսյանը ժողովրդի կողմից ընտրված պատգամավոր է, որևիցե մեկին չի վիրավորել, որևիցե վատ բան չի արել, նա ներկայացրել է ոչ միայն իր, այլ նաև ԲՀԿ-ի տեսակետը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նոյեմբերի 12-ին ԱԺ նիստի ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դիմել էր աշխատակազմին, որպեսզի իրեն ներկայացնեն օրենքը, որը վերաբերում է պատգամավորին ձայնից զրկելուն:

Խոսելով Ստամբուլյան կոնվենցիայի մասին՝ ԱԺ պատգամավորը նշել է՝ եթե բռնության դեմ են ուզում պայքարեն, թող «հայկական ժողովրդական» օրենք ընդունեն. «Մենք տողատակերով չենք ուզում: Եթե բռնության դեմ է պայքարը, եկեք մերը ստեղծենք, եկեք կրկնակի, եռակի, քառակի պատիժներ դնենք, բայց տողատակերը մեզ համար անընդունելի է»:

Նույն շարքից