Այն պահին, երբ հրաձիգը ներխուժել է Ռուսաստանի ուսումնական հաստատություն և կրակ բացել, ուսանողները թաքնվել են գրասեղանների տակ։ Այս մասին հայտնում է Լայֆը։
Ուսանողներից մեկը չի վախեցել և ոտքի է կանգնել, ինչին ի պատասխան հրաձիգը բղավել է․ «Դու անմա՞հ ես։ Արի ստուգենք» և կրակել է նրա վրա։ Այնուհետև ուսանողը կրակ է բացել մնացած ուսանողների վրա։
Արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը հայտնել է, որ լսելով կրակոցների ձայնն ուսանողները դուրս են եկել փողոց և օգնություն կանչել։ Մոտակայքում գտնվող ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ու հարձակվողի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչից հետո հրաձիգն ինքնասպան է եղել։
Քոլեջի զուգարանում հայտնաբերվել է վերջինիս ուսապարկը, որի մեջ եղել են փամփուշտներ։ Ենթադրաբար հրաձիգը կրակել է Վինչեստերից։