Իրավական Տեսանյութեր 

Քրեական գործ հարուցելու որոշումը չէր կարող գոյություն ունենալ․ Արսեն Բաբայան /Տեսանյութ/

analitik.am

Քաղաքական հետապնդման ենթարկվելու համար պարտադիր չէ լինել քաղաքական գործիչ: Կարևոր է այն, թե որքանով են իրականացվող գործողությունները քաղաքական ու որքանով իրավական: Այս քրեական գործը հենց սկզբից քաղաքական է եղել:

Քաղաքական իշխանությունը մինչև քրգործերի շարք սկսելը հայտարարել էր, որ Սահմանադրական դատարանի ինչ-որ փոփոխությունների նպատակ կա՝ ՍԴ նախագահից սկսված: Հետևաբար բոլոր այն գործողությունները, որոնք կպարունակեն որոշակի իրավական հիմնավորումներ, ամեն դեպքում ելնում են քաղաքական նպատակից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Արսեն Բաբայանը:

Բաբայանի խոսքերով, հասկանալու համար՝ հետապնդումը իրավական է, թե քաղաքական, կարելի հասկանալ հետևյալ կերպ՝ եթե իրականացված գործողություններն իրավաչափ չեն, քաղաքական են. «Սկսած քրեական գործի ամենաառաջին փաստաթղթից, քրեական գործ հարուցելու որոշումից, ոչ իրավաչափ գործողություններ են եղել:

Քրեական գործ հարուցելու որոշումը չէր կարող գոյություն ունենալ, քանի որ քրգործ չպետք է հարուցվի այն բոլոր արարքների դեպքում, որոնք նախատեսում են մինչև 4 տարի ազատազրկում»:

Նույն շարքից