Իրավական Տեսանյութեր 

Ես ինձ պատանդ եմ համարում քաղաքական իշխանությունների համար. Արսեն Բաբայան /Տեսանյութ/

analitik.am

Ամբողջ գործողությունները միտված են մեկ նպատակի՝ հասնել Հրայր Թովմասյանի հրաժարականին, կամ որևէ եղանակով նրան պաշտոնից ազատելուն: Այս նպատակին հասնելու համար քաղաքական իշխանությունը կանգ չի առնում որևէ բանի առաջ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Արսեն Բաբայանը՝ խոսելով իր գործի մասին:

Բաբայանի խոսքերով, այսօր իշխանությունը նպատակ ունի ամեն կերպ ազատվել Հրայր Թովմասյանից, հետո նաև հավանաբար ՍԴ բոլոր դատավորներից, բացառությամբ երևի թե մեկի կամ երկուսի. «Քաղաքական իշխանությունների համար միևնույնն է, թե ով կլինի ազատազրկված, խոշտանգված: Նրանք երևի թե ենթադրում էին, որ Արսեն Բաբայանը 22 օր ապօրինի ազատազրկման մեջ լինելուց հետո «խելքը գլուխը» կհավաքի ու կտա իրենց համար ձեռնտու ցուցմունք, բայց տեսնում են, որ խելքը վաղուց գլուխը հավաքած էր»:

«Ես համարում եմ, որ 22 օր ապօրինի ազատազրկումով պատանդ եմ եղել քաղաքական իշխանությունների համար»,-ասաց Բաբայանը:

Նույն շարքից