Քաղաքական 

Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավարը ոնցոր «բզբզում» է

Որպեսզի պատկերացնեք, թե ինչքան հետադիմական և անարդյունավետ բյուջե է նախագծել Երևանի քաղաքապետարանը 2020 թվականի համար ներկայացնում եմ երկու թիվ․

1․ Ներկայացված նախագիծը վերջին 5 տարիների կտրվածքով նախատեսում է ամենամեծ դեֆիցիտը (պակասուրդը), որը կազմել է շուրջ 9 միլիարդ դրամ։ Թե հատկապես ինչու է սա վատ առաջիկայում մանրամասն կներկայացնեմ։

2․ Աշխատավարձային ֆոնդը աննախադեպ ուռճացվել է՝ հասնելով սեփական եկամուտների շուրջ 40%-ին։ Սա նշանակում է, որ մենք մոտեցել ենք այն ցուցանիշին, երբ հավաքագրված գումարի գրեթե կեսը ծախսվում է ադմինիստրացիայի ծախսերի վրա, իսկ մյուս կեսը քաղաքի խնդիրների։ 40%-ը անընդունելի մեծ ցուցանիշ է։

Մնացածը հաջորդիվ։

Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան

Խաժակյանի գրառմանն արձագանքել է ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը.

«Ոնց որ դու էլ չես ուզում, որ թոշակներն ու աշխատավարձերը բարձրանան»,-սմայլիկով գրել է պատգամավորը:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել էր.

«Այսօր մեր ընդդիմությունն ասում է, որ մենք գետինը մտնենք ֆիսկալ կանոնները խախտելու համար: Եկեք թարգմանենք ձեր ասածը: Դուք ասում եք՝ աշխատավարձ, թոշակ մի բարձրացրեք, նպաստ մի բարձրացրեք, կանգնեք ուղիղ էտ ասեք, ինչ եք՝ գիտահետազոտական-միտահետազոտական: Նենց բառեր եք ասում, որ ոչ մեկ գլխի չի ընկնի, թե ինչ եք ասում: ԼՀԿ-ը կանգնի ու ասա, որ դեմ եք աշխատավարձն ու թոշակները բարձրացնելուն»:

Նույն շարքից