Սպորտ Տեսանյութեր 

Մրցավարը պետք է ուժեղ լինի, հակառակ դեպքում Մեսսին կուլ կտա նրան. Տիտե /տեսանյութ/

analitik.am

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն խոսել է Արգենտինայի հավաքականի հետ ընկերական խաղի ժամանակ Լեոնել Մեսսիի մասնակցությամբ միջադեպի մասին:

Հանդիպումն ավարտվեց արգենտինացիների հաղթանակով՝ 0:1 հաշվով: Հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ հենց Մեսսին:

Խաղի դրվագներից մեկում Տիտեն մրցավարից պահանջեց, որ դեղին քարտով պատժի Մեսսիին, ինչին ի պատասխան վերջինս բրազիլացուն առաջարկեց լռել՝ դա անելով մատը շրթունքներին դնելով:

«Մեսսին պետք է դեղին քարտ ստանար: Ես մրցավարից պահանջեցի, որ պատժի նրան, իսկ նա ինձ ասաց, որ ձայնս կտրեմ: Ահա ամենը, այլևս չեմ ուզում խոսել այդ մասին:

Մրցավարը պետք է ուժեղ լինի, հակառակ դեպքում Մեսսին կուլ կտա նրան: Լեոն պետք է դեղին քարտ ստանար, ես իրավունք ունեի պահանջել դա»,-ասել է Տիտեն:

Նույն շարքից