Հասարակություն 

Հոսպիտալացվել է Պետերբուրգի համալսարանի սպանված ուսանողուհու մայրը

analitik.am

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի սպանված ուսանողուհի Անաստասիա Եշչենկոյի մայրը հոսպիտալացվել է դստեր հուղարկավորությունից հետո։ Այս մասին հայտնել է նրա ամուսինը՝ Օլեգ Եշչենկոն։

«Կինս այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-РБК-ի հետ զրույցում ասել է նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 16-ին, Կուբանում տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ուսանողուհի Անաստասիա Եշչենկոյի հուղարկավորության արարողությունը, ով սպանվել և մասնատվել է նույն համալսարանի դասախոս Օլեգ Սոկոլովի կողմից։ Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել տեղի բնակիչները և նրա հարազատները։

Նույն շարքից