Իրավական 

Նախկին նախարարը պատգամավորներին առաջարկում է կարդալ Զաքսի հետազոտությունը

analitik.am

«Հարգելի պատգամավորներ, կառաջարկեի իրավունքի լրջագույն հարցերում իմպերատիվ հայտարարություններց զերծ մնայիք, կարելի է խորհրդակցել առնվազն ԱԺ աշխատակազմի իրավագետների հետ (ինքս էլ հասարակական հիմունքներով պատրաստ եմ խորհրդատվություն տալ), դա ոչ միայն ընդունված է ողջ աշխարհում, այլև համարվում է քաղաքակիրթ խորհրդարանական աշխատաոճ:

Օրինակ, մի պնդեք, թե իբր մի սոցիալական խմբի իրավունքները չեն կարող հակասել մեկ այլ սոցիալական խմբի իրավունքներին և իրացվել վերջիններիս հաշվին:

Կարո՛ղ են հակասել, մասնավորապես երեխաների իրավունքներն ու շահերը պաշտպանվում են առաջնահերթ (Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մաս):

Մի պնդեք, թե իբր իրավունքների միջև ընդհանրապես չկա հակասություն:

Կա հակասություն, ավելին՝ երբեմն լինում է սուր կոլիզիա, իսկ այդպիսի դեպքերում նախընտրելի իրավունքը կանխորոշվում է բավականին բարդ համակարգով, որի բուն առանցքը սահմանափակումների՝ ոչ թե միատեսակ, այլ համաչափության սկզբունքով տարբերակված կիրառումն է:

Հաշվի առնելով Ձեր բազմազբաղ լինելը, կառաջարկեի ընթերցել հայերեն թարգմանված փոքրիկ հետազոտություն. Միխայիլ Զաքսի «Գերմանիայում հիմնական իրավունքների ընդհանուր ուսմունքի հիմունքները», հատկապես, դրա «Հիմնական իրավունքի կոլիզիաները» հատվածը ...»։

ՀՀ Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյան

Նույն շարքից