Իրավական 

Կովերի հետևից գնալիս սայթաքել և ընկել է, հրացանը կրակվել է և վնասել իրեն

analitik.am

Նոյեմբերի 17-ին, ժամը 11.15-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «ուսահոդի հրազենային վերք, բազուկոսկրի բաց կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Մարց գյուղի բնակիչ, 49-ամյա մի տղամարդ:

Ոստիկանության Տարոնի բաժնից մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, թե իրենց գյուղի «Դոլի-Բաբ» կոչվող հանդամասում իր անվամբ գրանցված որսորդական ողորկափող հրացանով կովերի հետևից գնալու ժամանակ անզգուշության հետևանքով սայթաքել և ընկել է, հրացանը կրակվել է և վնասել իրեն:

Նյութերն ըստ ենթակայության ուղարկվել են Թումանյանի բաժին:

Նույն շարքից