Իրավական Տեսանյութեր 

«Փռել են ասֆալտին» 7 միլիոնի զարդեր գողանալու համար /Տեսանյութ/

analitik.am

Մոսկվայի մերձակայքում ոստիկանությունը ձերբակալել է ոսկե զարդերի և ավելի քան 7 միլիոն ռուբլի ժամացույցի հավաքածու գողանալու մեջ կասկածյալին։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի մամուլի ծառայությունից։

«Գիշերը հանցագործը կոտրել է ապակեպատ պատուհանը և ապօրինի կերպով մտել է Կոզինո գյուղում գտնվող առանձնատուն, որտեղից գողացել է ոսկե զարդեր և արտասահմանյան արտադրության 10 ժամացույց»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հանցագործին հնարավոր է եղել գտնել և բռնել Դոլմատովո գյուղում իր ժամանակավոր կացարանում։ Տղամարդու տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են բջջային հեռախոսներ, SIM քարտեր, ինչպես նաև զարդեր, թանկարժեք ժամացույցներ, որոնք նախկինում վերջինս գողացել է։

Կասկածյալին կալանավորել են, նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: Հարուցվել է քրեական գործ՝ գողության փաստով:

Նույն շարքից