Սպորտ Տեսանյութեր 

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ներողություն են խնդրում 1։9 հաշվով պարտությունից հետո /տեսանյութ/

analitik.am

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղացողներ Արթուր Սարկիսովը, Էդգար Բաբայանն ու Հովհաննես Համբարձումյանը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին տուրում Իտալիայի հավաքականից կրած 1։9 հաշվով պարտությունից հետո Պալերմոյում մեկնաբանել են կատարվածը, փոխանցում է News.am-ը:

«Խայտառակություն էր, պետք է աշխատել եւ շտկվել։ Բարդ է ասել, թե ինչ տեղի ունեցավ։ Ֆուտբոլ է, ամեն ինչ լինում է»,- նշել է Արթուր Սարկիսովը։

«Շատ ուժեղ թիմի դեմ էինք խաղում, բայց դա չի նշանակում, որ 1։9 հաշվով պետք է պարտվենք։ Շատ ներողություն ենք խնդրում, կփորձենք, որ այլեւս այսպիսի բան չլինի»,- նշել է Էդգար Բաբայանը։

«Արագ գոլերը քանդեցին բոլոր ծրագրերը։ Խայտառակ խաղ, խայտառակ հաշիվ՝ այդքանը կարող եմ ասել։

Թույլ էին տալիս խաղալ, բայց մենք կանգնեցինք երրորդ գոլից հետո։ Ներողություն բոլոր երկրպագուներից, շատ վատ խաղ, շատ վատ արդյունք։ Այսօրվա խաղը ցույց տվեց, որ չենք կարող խաղալ հինգ պաշտպաններով»,- ասել է Հովհաննես Համբարձումյանը։

Սա ամենախոշոր հաշվով պարտությունն է Հայաստանի հավաքականի պատմության մեջ։

Եվրո-2020-ի J խմբում Հայաստանի թիմը գրավեց նախավերջին տեղը՝ հետ թողնելով միայն Լիխտենշտեյնին։

Նույն շարքից