Իրավական Տեսանյութեր 

Մոսկվայում հայտնաբերել և ոչնչացրել են թմրանյութերի ամենամեծ լաբորատորիան /Տեսանյութ/

analitik.am

Մոսկվայում, Սեպուխովի շրջանում ոստիկանները հայտնաբերել և ոչնչացրել են թմրանյութերի արտադրության ամենամեծ լաբորատորիան: Ըստ Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկի, քննիչները տվյալներ են ստացել ֆերմայում արգելված նյութերի արտադրության մասին՝ մոտ 4 հա ընդհանուր մակերեսով հողամասում: Վերոնշյալ ֆերմայում հանցագործներն ապօրինի նյութեր են պատրաստել։

Նաև ֆերմայի տարածքում հայտնաբերվել է արտադրված «ապրանքների» մեծ պահեստ, որոնք պետք է ուղարկվեին Նովոսիբիրսկի, Տվերի, Վլադիմիրի, Կուրսկի, Կալուգայի, Արխանգելսկի շրջաններ, Թաթարստանի և Բուրյաթիայի հանրապետություն, Խաբարովսկ և Պրիմորսկի Կրայ:

Թմրանյութերի լաբորատորիայում բերման է ենթարկվել երեք կասկածյալ․ նրանք բոլորն Ուկրաինայի քաղաքացիներ են: Ըստ քննիչների, նրանցից երկուսը հետևել են թմրանյութերի արտադրության տեխնոլոգիական գործընթացին:

Ավելի ուշ բերման է ենթարկվել նաև թմրանյութերի լաբորատորիայի կազմակերպիչը:

Հարուցվել է քրեական գործ:

Հետաքննությունը շարունակվում է:

Նույն շարքից