Հասարակություն 

Ինտերֆաքսի անհայտ կորած լրագրողին գտել են

analitik.am

«Ինտերֆաքսի» անհայտ կորած լրագրող Մարգարիտա Իգնատովային գտել են Մոսկվայում։ Այս մասին հայտնում է Լենտան։

Իրավապահների խոսքով, Մարգարիտան ապաստան է գտել եկեղեցու ետնամասում գտնվող շինությունում։ Նա կուչ է եկել անկյունում և կրկնել․ «Ինձ այս ամենը թվում է»։ Նշվում է, որ նա հրել է բժիշկներին և ոստիկաններին, ովքեր փորձել են օգնել նրան։

«Ամենայն հավանականությամբ նա դեպրեսիայի մեջ է: Այս երկու օրվա ընթացքում նա ապրել է շենքերի տակ»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին հայտնի էր դարձել վերջինիս անհետացման մասին։ Նշվում էր, որ լրագրողը դուրս է եկել տնից՝ եկեղեցի գնալու նպատակով, սակայն անհետացել է: Ավելի ուշ, ոստիկանությունը հաստատել էր Մարգարիտա Իգնատովայի անհետացման լուրը։

Նույն շարքից