Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանին զարմացրել է Սիրիայի տարածք ներխուժելու թուրքական սպառնալիքները

analitik.am

Ռուսաստանին զարմացրել է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն անցկացնելու պատրաստակամության մասին Թուրքիայի հայտարարությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պաշտպանության նախարարությունում նշել են, որ Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում:

Մոսկվան կարծում է, որ Ռուսաստանը լիովին կատարել է քրդերին Թուրքիայի հետ սահմանից դուրս բերելու իր պարտավորությունները:

Կոնաշենկովը շեշտել է, որ իրավիճակը կարգավորելու համար տեղակայվում են լրացուցիչ ռազմական ոստիկանության ուժեր և դաշտային հոսպիտալներ, որոնցում տեղի բնակիչները օգնություն են ստանում:

Ավելի վաղ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կարող է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում՝ նշելով, որ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը չեն ձեռնարկել անհրաժեշտ քայլերը, հետևաբար, եթե տարածքները չմաքրվեն (քրդական խմբավորումներից), ապա նրանք Սիրիայում նորից կսկսեն ռազմական գործողությունները։

Նույն շարքից