Ռազմական 

Թուրքիան սպառնում է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում

analitik.am

Թուրքիան կարող է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Միացյալ Նահանգները և Ռուսաստանը չեն ձեռնարկել անհրաժեշտ քայլերը: Եթե ​​տարածքները չմաքրվեն (քրդական խմբավորումներից), ապա մենք նորից կսկսենք գործողությունը»,-ասել է նա։

Դիվանագետի խոսքով՝ Մոսկվան և Վաշինգտոնը «դեռ չեն կատարել իրենց խոստումները»՝ հավելելով, որ Թուրքիան «պետք է ազատվի ահաբեկչության սպառնալիքից»:

Նույն շարքից