Իրավական Տեսանյութեր 

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բացահայտեցին լուսարձակների գողությունը /տեսանյութ/

analitik.am

Նոյեմբերի 13-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում ստացվեց, որ «Կարգո» բեռնային համալիրում ավտոմեքենայի լուսարձակներ են գողացել։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Բաժնի քրեական հետախույզները, օրեր տևված օպերատիվ միջոցառումների արդյունքում, փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությունը կատարել է Շենգավիթում ապրող 29-ամյա մի երիտասարդ։

Կասկածյալը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին, որտեղ տվեց խոստովանական բացատրություն։ Գողոնն առգրավված է։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Նույն շարքից