Իրավական Տեսանյութեր 

Երևանում «Մերսեդես» են փախցրել՝ օգտվելով վարորդի անզգուշությունից /տեսանյութ/

Նոյեմբերի լույս 15-ի գիշերը ոստիկանության Շենգավիթի բաժնում մեքենայի առևանգման վերաբերյալ հաղորդում ընդունվեց։ Մի տղամարդ, օգտվելով այն հանգամանքից, որ «Մերսեդեսի» վարորդը մի պահ իջել է մեքենայից, փախցրել էր այն։ Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հաղորդումն ընդունելուն պես ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները սկսեցին օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել «Մերսեդեսը» փախցրած անձի ինքնությունը պարզելու, նրան ու մեքենան հայտնաբերելու ուղղությամբ։ Շուտով պարզվեց, որ Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում «Մերսեդեսը» վթարվել է։

Պարզվեց նաև այն փախցրած անձի ինքնությունը։ Երևանի բնակիչ 30-ամյա տղամարդը, որը վթարի ենթարկվելուց հետո հեռացել էր դեպքի վայրից, տարված բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացավ ոստիկանության Շենգավիթի բաժին ու խոստովանական բացատրություն տվեց։

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից