Իրավական Տեսանյութեր 

Խանութից բաճկոն էր բացահայտ հափշտակել ու բռնվել. ոստիկանության բացահայտումը /տեսանյութ/

analitik.am

Նոյեմբերի 19-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Ծիծեռնակաբերդի խճուղու հարևանությամբ գտնվող առևտրի կենտրոնում ծառայություն իրականացնելիս, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մալաթիայի պահպանության բաժնի ծառայողը նկատել էր, որ մի երիտասարդ խանութից բաճկոն է բացահայտ հափշտակել և փորձում է փախչել: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Պահպանության ծառայողը հետապնդել էր, բռնել նրան և բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին:

21-ամյա երիտասարդը, որ Իսակովի պողոտայի բնակիչ է, տվել է խոստովանական բացատրություն:

Հափշտակածը վերցվել է:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից