Իրավական 

Ուկրաինացիների երիկամները վաճառել է հարուստ իսրայելցիներին․ Իրավապահները բերման են ենթարկել բժշկին

analitik.am

Ղազախստանի Շիմկենտ քաղաքում իրավապահ մարմինները բերման են ենթարկել քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Աբիլայ Դոնբային, ով կասկածվում է օրգանների ապօրինի փոխպատվաստման մեջ։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը։

Այսպես կոչված «սև փոխպատվաստաբանների» խումբը, որի անդամ է եղել Դոնբայը, ըստ իրավապահների գործել է 2017-2018 թվականները։ Նրա հաճախորդները եղել են հարուստ օտարերկրացիներ, հիմնականում Իսրայելի քաղաքացիներ, իսկ դոնորները՝ ուկրաինացիներ են։ Դոնբայը, ըստ ՆԳՆ-ի, մեծ գումարների դիմաց իրականացրել է վիրահատություններ։

Դեպքի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Նույն շարքից