Իրավական 

Բողոքարկել եմ ՀՀ վարչական դատարանի վճիռը. Ռոմանոս Պետրոսյան

analitik.am

Կոտայքի մարզի Աբովյան համանքի ղեկավարը 2019թ. մայիսի 10-ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ իմ 2019թ. ապրիլի 4-ի N 79-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

2019թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչական դատարանի կողմից հայցը բավարարվել էր:

2019թ. նոյեմբերի 19-ին բողոք եմ ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ բեկանելու ՀՀ վարչական դատարանի վճիռը, քանի որ այն չի բխում արդարադատության շահերից և դատարանը ընդհանրապես քննարկման առարկա չի դարձրել Աբովյան քաղաքի վարչական տարածքում գտնվող հողամասը օտարելու գործընթացի՝ ՀՀ օրենսդրության պահանջներին ակնառու անհամապատասխանությունը:

Հգ. Հիշեցնեմ նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել և նախաքննություն է կատարվում Աբովյան համայնքի հողամասերի՝ աճուրդային կարգով օտարման գործընթացում տեղ գտած իրավախախտումների վերաբերյալ:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան

Նույն շարքից