Իրավական 

Դպրոցականը սպանել է խորթ հորը

analitik.am

Պերմում քրեական գործ է հարուցվել դպրոցականի վրա, որը դանակով մահացու հարված է հասցրել խորթ հորը, որը ծեծել է իրեն, տատին և ընկերուհուն:

Դեպքը տեղի է ունեցել Պերմում: Տղամարդը գնացել է նախկին կնոջ տուն, որտեղ եղել են նրա դպրոցական աղջիկը, մայրը և աղջկա ընկերուհին: Տղամարդը հարբած է եղել և սկսել է ծեծել անչափահասներին և տարեց կնոջը: Հարձակումից հետո դպրոցական աղջիկը վերցրել է դանակը և հարվածել խորթ հորը: Շտապօգնություն են կանչել, սակայն վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել:

Աղջիկը 15 տարեկան է և որպես անչափահաս տնային կալանքի մեջ է գտնվում: Նրա դեմ սպանության հոդվածով քրեական գործ է հարուցվել, սակայն հետաքննությունը չի բացառում, որ աղջիկը գործել է աֆեկտի ազդեցության տակ կամ էլ ինքնապաշտպանությունից ելնելով: Վերջին հանգամանքները ապացուցվելուց հետո աղջիկը կազատվի քրեական պատասխանատվությունից:

Նույն շարքից