Իրավական Տեսանյութեր 

Ոստիկանության 6-րդ վարչությունից այցելել են Սարհատ Պետրոսյանի տուն /տեսանյութ/

Նոյեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցն այցելել է  Սահրատ Պետրոսյանի տուն։ Նա այդ ժամանակ տանը չի եղել։ Այս մասին newarmenia.am-ի հետ հարցազրույցում ասաց կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը։

«Իմ հայտարարությունների հիման վրա մեկ այլ կազմակերպություն հայտարարություն է արել` ասելով, որ իմ հայտարարությունների մեջ կան պատժելի գործողություններ, որի հիման վրա էլ իրավապահ մարմինները եկել են մեր տուն։ Հայտարարություններս կապված էին Ավետիք Էլոյանի հետ։

Ես գիտակցված եմ արել այդ հայտարարությունները` հստակ իմանալով, որ իմ հայտարարությունները հնարավոր է վիճարկվեն դատարանում, որ ոստիկանության 6֊րդ վարչության աշխատող կգա, ու իմ ընտանիքի հանգիստը կխանգարի, ինչպես որ դա եղավ երեկ։

Ես տանը չեմ եղել, սակայն իմ ընտանիքի անդամներն այդ սթրեսը տարել են, բայց դա կարևոր չէ․ մենք սթրես ենք ունեցել 2018թ, որ մեր երեխաները լավ երկրում ապրեն։ Իմ հնչեցրած բոլոր բառերի համար կան փաստեր»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից