Իրավական 

Հայտնաբերվել են հետախուզվողներ

analitik.am

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արարատի բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 21-ին, ժամը 20.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 55-ամյա Խորեն Ս.-ն, որը 2012 թ. ապրիլի 6-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

***

Նոյեմբերի 21-ին, ժամը 15.00-ին, քրեական հետախուզության բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Շարժա-Երևան չվերթի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 37-ամյա Գուրդև Դ.-ն, որը 2018 թ. փետրվարի 22-ից Բելգիայի Թագավորության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով:

Գուրդև Դ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ-ին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին։ Հետախուզվողը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:

***

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 21-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել 37-ամյա Արմեն Ու.-ն, որը նոյեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով։

Նույն շարքից