Իրավական Տեսանյութեր 

Ոստիկանների կողմից բռնությունների կիրառման վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն. Գոռ Աբրահամյան

analitik.am

Ուզում եմ տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը համացանցում և սոցիալական ցանցերում լայն տարածում գտնող՝ առերևույթ ոստիկանության աշխատակիցների կողմից անձի նկատմամբ բռնությունների կիրառման վերաբերյալ տեսանյութը ուսումնասիրության առարկա է դարձրել այն հասու դառնալուց անմիջապես հետո, որի արդյունքում ինչպես տեսանյութը, այնպես էլ ԶԼՄ համապատասխան հրապարակումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը որոշելու նպատակով:

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան

Նույն շարքից