Մոսկվայում անհայտ անձինք ծեծել և կողոպտել են 9-րդ դասարանի աշակերտին: Դեպքը պատահել է № 69 տան մոտ՝ Յարոսլավլի մայրուղու վրա: Հանցագործները սկզբում մի քանի անգամ հարվածել են դպրոցականի գլխին, հետո «անհայտ» իրով խփել նրա ազդրերին, գողացել նրա մոտի գումարը և անհետացել:
Ոստիկանություն է դիմել անչափահասի հայրը: Քրեական գործ է հարուցվել զենքով հարձակում իրականացնելու մասով: