Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալներն, նոյեմբերի 21-ին՝ ժամը 15-ի սահմաններում, հայտնաբերել ու բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի 37-ամյա մի տղամարդու։ Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:
Նա 2018 թվականի փետրվարից Բելգիայի թագավորության ինտերպոլի կողմից հետախուզվում էր ապօրինի միգրացիայի կազմակերպման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Բերման ենթարկվածը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Նրա հայտնաբերման տեղեկությունը փոխանցվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո։