Ըստ նախնական տվյալների, այդ դեպքը տեղի է ունեցել 2008-10 թվականների միջակայքում: Այն ժամանակ խոշտանգման համար պատասխանատվություն հոդվածը դեռ ընդունված չէր, հետևաբար մենք շատ մեծ ցանկության դեպքում էլ չէինք կարող այդ հոդվածով քրեական գործ հարուցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ խոսելով ոստիկանության մասնակցությամբ խոշտանգման տեսանյութի մասին:
ՀՔԾ պետը հայտնեց, որ քննությունը դեռ երկու օր է ընթանում, ինքը դեռ չի կարող հաստատել, որ կադրում երևացողները բոլորը ոստիկաններ են: