Իրավական 

Արթուր Վանեցյանին կկանչե՞ն հարցաքննության «Սորոսի» գրասենյակի մասին հայտարարությունից հետո

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ հանցագործության մասին հայտարարություն չի տեսել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի վերջին հարցազրույցի ժամանակ, երբ նա խոսել է ազգային անվտանգության սպառնալիքների մասին:

Հարցին, թե հարցաքննության կանչելու են արդյո՞ք Վանեցյանին, Խաչատրյանն ասաց, որ հանցագործության մասին հայտարարություն չի արվել:

Դիտարկմանը, որ նա խոսել է Սորոսի գրասենյակի մասին, Խաչատրյանը հայտարարեց, որ արդեն քաղաքական հարցեր են հնչում. «Խնդրում եմ դիմեք պարոն Վանեցյանին, կարծում եմ, որ նա կմեկնաբանի»:

Ինչ վերաբերում է Սորոսի գրասենյակի գործունեությանը գնահատական տալուն, ՀՔԾ պետն ասաց, որ դա իր իրավասությունների մեջ չի մտնում. «Ես նախաքննական մարմնի ղեկավար եմ: Խնդրում եմ հարցեր տվեք մեր վարույթում գտնվող գործերի մասին»:

Նույն շարքից