Իրավական 

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որոշում կայացրեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երկրորդ նախագահի պաշտպանը բացարկի միջնորդություն է ներկայացրել դատախազ Կարեն Բիշարյանին:

Քոչարյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին:

Նույն շարքից