Իրավական 

Նախկին փոխնախարարը շարունակում է պնդել, որ ԿԿՀ ձևավորման ողջ գործընթացը ձախողված է

Արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանն իր էջում գրում է.

«Զարգացումները եկան հաստատելու նախընթաց պնդումս առ այն, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման ողջ գործընթացը ձախողված է: Ուշագրավ է, որ հանձնաժողովի անդամների ընտրությունից դեռ մեկ շաբաթ չանցած՝ Կառավարությունն ընդունել է օրենքի նախագիծ, որով այս հանձնաժողովի անդամներն այլևս ընտրվելու են մրցութային ընթացակարգով:

Ակներև է, որ ձևավորման պահից սկսած՝ այս հանձնաժողովի գործունեությունն այլևս խաթարում է հակակոռոպցիոն ողջ քաղաքականությունը»:

Հիշեցնենք, որ այսօր հրաժարական տվեց նորաստեղծ հանձնաժողովի անդամներից Էդգար Շաթիրյանը:

Նույն շարքից