Տեսանյութեր Իրավական 

Ոստիկանները Թումանյան փողոցից գրպանահատի են բերման ենթարկել /տեսանյութ/

Նոյեմբերի 22-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում մի տղամարդուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը թիվ 50 երթուղու ավտոբուսում գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էր փող ու բանկային քարտեր: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Բաժնի ծառայողները գրապանահատին հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, և համատեղ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Կապան քաղաքի 21-ամյա մի բնակիչ:

Նոյեմբերի 25-ին, ժամը 11-ի սահմաններում կասկածյալը մայրաքաղաքի Թումանյան փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից