Հասարակություն 

Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը Դոնի Ռոստովում հարկադիր վայրէջք էր կատարել տեխնիկական պատճառներով

«Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության՝ Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի «Պլատով» օդանավակայանում տեխնիկական պատճառներով: Ըստ  ТАСС գործակալության՝ այս մասին տեղեկացրել են օդանավակայանից:

Օդանավակայանի ներկայացուցիչը հայտնել է, որ ավիաընկերությունը ուղևորների հետևից պահուստային ինքնաթիռ է ուղարկել, որն արդեն ուղևորվել է Մոսկվա:

Ավելի վաղ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր NGT930 չվերթն իրականացնող օդանավի հարկադիր վայրէջքի մասին:

Նույն շարքից