Հասարակություն 

Ռեկտորի հետ հանդիպում պահանջող ուսանողները փորձում են փոխզիջումային տարբերակ գտնել, որպեսզի լարվածություն չլինի

Ինչպես արդեն հայտնել ենք, ԵՊՀ ուսանողները պատրաստվում են նստացույց անել ռեկտորի ԺՊ-ի ընդունարանի մոտ՝ պահանջելով հանդիպում վերջինիս հետ:

Քիչ առաջ ԵՊՀ անվտանգության աշխատակիցներն ուսանողներին խնդրեցին նստացույցն անել ոչ ընդունարանի մոտ, որպեսզի չխանգարեն աշխատանքային պրոցեսին:

Ուսանողները խոստացել են, որ չեն խանգարելու, իսկ հիմա փորձում են փոխզիջումային տարբերակ գտնել, որպեսզի ավելորդ լարվածություն չլինի:

Ակցիայի մասնակիցները լուսաբանվող հանդիպում են պահանջում ռեկտորի հետ. «Մեր պահանջները կներկայացնենք ռեկտորի պաշտոնակատարին, կփորձենք փոխզիջումային տարբերակ գտնել»:

Ուսանողները պատրաստվում են ռեկտորի պաշտոնակատարի հետ հանդիպմանը բարձրացնել նաև ակցիաներին մասնակցողների բացակաների հարցը, ինչպես նաև տարբեր ձևերով ճնշումների հարցը, որոնք գործադրվել են ուսանողների նկատմամբ:

Այս պահին ուսանողները սպասում են ռեկտորի պաշտոնակատարի պատասխանին:

Նույն շարքից