Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել Ցագերի շրջանում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ, որի արդյունքում սպանվել է երկու ոստիկան և վիրավորվել ևս մեկ մարդ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին, Լաջանա գյուղում: Ըստ նախնական տեղեկությունների՝ ոստիկանները կրակել են իրար վրա: Երկու մահացածներն էլ հսկել են Արդարադատության պալատի հասարակական կենտրոնի շենքը: Հաղորդվում է, որ նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում երկուսն էլ դուրս են հանել ծառայողական զենքը և սկսել կրակել իրար վրա:
Ոստիկաններից մեկը տեղում մահացել է, իսկ մյուսը հիվանդանոց տեղափոխվելուց հետո։ Տուժածը, ով փորձել է միջամտել և հանդարտեցնել ոստիկաններին, հրազենային վիրավորում է ստացել և գտնվում է ծանր վիճակում։
Դատախազությունը հայտարարել է, որ հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով («Սպանություն»), հրաժարվելով խոսել կատարվածի հավանական պատճառների մասին: