Իրավական 

Քաղաքական իշխանության շահերը ներկայացնող իրավաբանն իր դատողությամբ անհերքելիորեն ապացուցում այն, ինչի դեմ փաստարկում է. Մելիքյան

«Դատախազությունը կառավարության բաղադրիչ է։ Ցանկացած պետությունում քաղաքական իշխանություն իրականացնող պաշտոնատար անձիք ունեն նաեւ պետության քրեական քաղաքականության շրջանակներում համապատասխան առաջնահերթություն եւ այլն։

Եթե քաղաքական իշխանության փոփոխության հետեւանքով այդ առաջնահերթությունները փոփոխության են ենթարկել, դա կոչվում է ոչ թե քաղաքական պատվեր կատարել, այլ դա կոչվում է պետության քաղաքականության վերանայում»,- ասում է քաղաքական իշխանության շահերը ներկայացնող մի իրավաբան և հենց միայն այս դատողությամբ անհերքելիորեն ապացուցում այն, ինչի դեմ փաստարկում էր։

Փայլուն ուսումնական նյութ է։

Ռուբեն Մելիքյան

Նույն շարքից