Իրավական 

«Ճվճվ Արոյի» որդին արդարացվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Գագիկ Պողոսյանի, նոյեմբերի 26-ին «Ճվճվ Արո» անունով հայտնի Արա Վարդանյանի որդու՝ Սերժ Վարդանյանի գործով դատական նիստին հրապարակեց նրա դատավճիռը, Սերժ Վարդանյանն արդարացվեց։ Այս մասին հայտնում է News.am-ը:

NEWS.am-ի հետ զրույցում Սերժ Վարդանյանի պաշտպան Մանվել Գրիգորյանն ասել է՝ իրենց համար սպասելի էր այդպիսի վճիռը, քանի որ դատաքննության ընթացքում որեւէ հիմնավոր փաստարկներ չկային, որպեսզի այն որակվեր խուլիգանություն։

«Ինքս միջնորդել էի վիճաբանությունների փուլում, որ արդարացվեր։ Նրանք օբյեկտիվորեն ոչինչ չէին կատարել , ինչ-որ արարք չէին կատարել, որ որակվեր խուլիգանություն։ Դատարանը բազմակողման քննություն արեց, հնարավոր բոլոր փաստարկները ստուգեց, քրեական գործով բոլոր դրվագները, անգամ լրացուցիչ փորձաքննություն նշանակեց։ Քննության արդյունքում բոլորն էլ համոզվեցին, որ այդ երեխեքի կողմից ոչինչ չի կատարվել»,- ասել է պաշտպանը։

 

Նույն շարքից