Տեսանյութեր Հասարակություն 

Նույնիսկ զգացնել չի տվել․ Ինչպես են Բիշքեկում դիմավորել Պուտինին «կույր» վայրէջքից հետո /Տեսանյութ/

Բիշքեկի միջազգային Մանաս օդանավակայանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դիմավորել է Ղրղզստանի նախագահ Սորոբեյ Ժեենեբեկովը։ Այս մասին հայտնում է Լայֆը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վատ եղանակի պատճառով դեպի Բիշքեկ թռչող ՌԴ նախագահի ինքնաթիռը մեծ դժվարությամբ է վայրէջք կատարել։ Հիշեցնենք, որ Պուտինն ուղևորվել է Բիշքեկ, որտեղ այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստը։

Հրապարակված տեսանյութի կադրերում երևում է, որ Պուտինը նույնիսկ զգացնել չի տալիս, որ վայրէջքը գրեթե արտակարգ է եղել և թիվ առաջին օդանավին առաջարկել են վայրէջք կատարել հարևան երկրում՝ Ղազախստանում։

Ռուսաստանի նախագահը հանգիստ իջել է ինքնաթիռից և ջերմորեն ողջունել Ժեենեբեկովին։

Նույն շարքից