Իրավական 

Դատախազն էլ է մարդ. Գլխավոր դատախազը խոսեց Ռոբերտ Քոչարյանի գործով նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում խոսեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ դատախազ Գևորգ Բաղդասարյանի ու փաստաբան Միհրան Պողոսյանի մասնակցությամբ միջադեպի մասին:

Գլխավոր դատախազը մասնավորապես հայտարարեց, որ աշխատանքում էմոցիոներից պետք է առավելագույնս զերծ մնալ. «Բայց ուզում եմ հասկանաք, որ դատախազն էլ մարդ է, երբ դիմացից ուղղակի լկտի պրովոկացիա է արվում, երբեմն դրան համարժեք պատասխան պետք է տրվի»:

 

Նույն շարքից