Իրավական 

Ոստիկանին դանակահարել են մետրոյում

Մոսկվայի մետրոյում ուղևորը դանակահարել է ոստիկանին: Այս մասին հայտնել է ՌԴ Ներքին գործերի նախարարության կայքը:

Դեպքը պատահել է Սավելովսկայա կայարանում: Ոստիկանը փորձել է հաշտեցնել միմյանց հետ վիճող երկու ուղևորներին և դանակի հարված ստացել կրծքավանդակի շրջանում: Հայտնի է, որ ոստիկանի վրա հարձակում գործած անձը հարբած է եղել: Հարուցվել է քրեական գործ իշխանության ներկայացուցչի վրա բռնություն գործադրելու հոդվածով:

Նույն շարքից