Իրավական 

Նախկին քաղաքապետին մեղադրանք են առաջադրել խոշոր չափերի կաշառք ստանալու հոդվածով

Կիրովի նախկին քաղաքապետ Վլադիմիր Բիկովի համար տնային կալանքի մասին որոշում է կայացվել նա մեղադրվում է 7,8 միլիոն ռուբլի կաշառք վերցնելու մեջ: Այս մասին հայտնում են ՌԴ ՔԿ-ից:

Բիկովի նկատմամբ խոշոր չափերի կաշառք ստանալու հոդվածով քրեական գործը հարուցվել է նոյեմբերի 29-ին: Քննության տեղեկություններով, 2014-16 թվականներին նախկին քաղաքապետը միջնորդի օգնությամբ ինչ-որ գործարարից 7,8 միլիոն ռուբլի կաշառք է ստացել:

Այդ գումարի դիմաց պաշտոնյան հովանավորչություն է խոստացել վերոնշյալ գործարարին:

Նույն շարքից