«Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը հրաժարվել է ներկայանալ քննչական մարմնին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։
Գործը վերաբերում է Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի և գործարար Վահե Պարազյանի միջև տեղի ունեցած կոնֆլիկտին։
Նաիրա Հարությունյան ասել է, որ գործարարին ծանուցում է ուղարկվել հարցաքննության հրավիրելու վերաբերյալ, սակայն Կարապետյանն հայտնել է, որ ինքը գտնվում է ՌԴ-ում և չի կարող ներկայանալ, բացի այդ ցանկանում է օգտվել Սահմանադրության իր իրավունքից և հրաժարվել է ցուցումունք տալուց։