Իրավական Հասարակություն Տեսանյութեր 

Նոր մանրամասներ՝ Եկատերինբուրգում աղանդավորների կողմից երեխայի սպանության հետաքննության վերաբերյալ /Տեսանյութ/

Ռուսաստանի Քննչական կոմիտեն Youtube-ի իր ալիքում հրապարակել է տղամարդու մասնակցությամբ տեսանյութը, ով մեղադրվում է 9 տարեկան իր որդուն սպանելու մեջ։ Երեխայի դին հայտնաբերել են Եկատերինբուրգում։ Տղամարդուն բերման են ենթարկել Ուֆայում։ Կադրերում երևում է, թե ինչպես են քննիչները հարցաքննում նրան՝ պարզելով նրա երկրորդ որդու ճակատագիրը։ Այս մասին հայտնում է Լենտան։

Սվերդլովսկի շրջանի ՆԳՆ ներկայացուցիչ Վալերի Գորելիխը նշել է, որ երկրորդ 13-ամյա տղան ողջ է, նրա գտնվելու վայրը հաստատված է, վերջինս գտնվում է անվտանգ տարածքում։

ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ 2019 թվականի նոյեմբերի 27-ին, «Երեխան վտանգի մեջ է» թեժ գծին ահազանգ է ստացվել, որ Եկատերինբուրգի անտառներից մեկում հայտնաբերել են 9-ամյա երեխայի դի։

ՌԴ ՔԿ-ի հաղորդմամբ՝ տղայի հայրը ծնված 1979 թվականին, սպանել է իր որդուն անձնական թշնամանքի պատճառով: Հաղորդվում է նաև, որ տղային ծեծի են ենթարկել ձողերով և փակել բերանը, ինչի արդյունքում էլ երեխան մահացել է։

Երեխայի մայրը հարցաքննվել է որպես վկա:

Բաշկիրիայի քաղաքացիներից մեկը, ով ծնվել է 1971 թվականին, մեղադրվում է սպանությանը հանցակից լինելու մեջ: Հայտնվում է, որ նա «Քրիստոսի աշակերտներ» աղանդավորական կազմակերպության ղեկավար Զեմֆիրա Գայնուլինան է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Քրիստոսի աշակերտներ» աղանդավորական կազմակերպության ղեկավար Զեմֆիրա Գայնուլինայի հետևորդները Եկատերինբուրգում սպանել են 9-ամյա մի տղայի, և իրենց համակիրներին ստիպել են պատժել երեխաներին և դաժանաբար ծեծի ենթարկել նրանց՝ անկարգությունների համար:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից