Իրավական 

Տաքսու վարորդը սպանություն կատարելու պատվեր է ստացել

analitik.am

Մոսկվայի մերձակայքում բերման է ենթարկվել տեղի 31-ամյա բնակչուհին, ով մեղադրվում է պատվերով սպանություն կազմակերպելու մեջ։ Այս մասին հայտնում է Լենտան։

Նշվում է, որ կինն իր ծանոթ տաքսու վարորդին առաջարկել է սպանություն կատարել 170 հազար ռուբլիի դիմաց։ Տղամարդը համաձայնել է, սակայն անմիջապես դիմել է ոստիկանություն, և հետագա բոլոր բանակցությունները տեղի են ունեցել իրավապահ մարմինների հսկողության տակ։

Նոյեմբերի 29-ին, գումարը փոխանցելու ժամանակ պատվիրատուն բերման է ենթարկվել։ Առաջին հարցաքննության ժամանակ կինն ամբողջովին ընդունել է իր մեղքը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Նույն շարքից