Իրավական 

Կիևում ձերբակալել են պատգամավորի 3-ամյա որդու սպանության մեջ կասկածվողներին

analitik.am

Ուկրաինայի ոստիկանությունը երկու տղամարդու է ձերբակալել, ովքեր կասկածվում են Կիևի շրջանային խորհրդի պատգամավոր Վյաչեսլավ Սոբոլևի 3 տարեկան որդու սպանության մեջ: Այս մասին հայտնում են երկրի ոստիկանությունից:

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, թե արդեն պարզ է, որ հանցագործությունը պատվիրված է եղել և կապ ունի պատվիրատուի ու պատգամավորի միջև հարաբերությունների հետ:

Պատգամավորի ավտոմեքենան կրակահերթի տակ հայտնվել է դեկտեմբերի 1-ին: Միջադեպի արդյունքում մահացել է վերջինիս փոքրիկը, ով այդ պահին եղել է ավտոմեքենայի սրահում:

Նույն շարքից