Ղազախստանի Կումկոլ-Կիզիլորդա ավտոճանապարհին ուղևորատար ավտոբուսի վթարի արդյունքում զոհերի թիվը հասել է 8-ի: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։
Ավտոբուսը տեղափոխել է նավթային ընկերության աշախատակիցներին, ովքեր աշխատանքից վերադառնալիս են եղել տուն։ Ավտոբուսում երեխաներ չեն եղել։
Դեպքի վայրում աշխատում են տեղի գործադիր մարմինների աշխատակիցները և փրկարարները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վթարի արդյունքում զոհվել է 4 մարդ, ևս 15-ը տուժել։