Իրավական 

Ոչ մի բան էլ չի լինելու, ես ուզում եմ հիասթափեցնել. Լևոն Քոչարյան

Մենք ձգձելու նպատակ չունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով մեղադրանքներին, թե երկրորդ նախագահի պաշտպանական թիմը միջնորդություններով փորձում է հասնել բուն դատական նիստին, քանի որ այդ ժամանակ լուրջ ապացույցներ են լինելու:

«Միշտ ասում են, որ ինչ-որ բաներ է պարզվելու, բայց ամբողջ նյութն արդեն կա: Ուզում են պատրանքներ ստեղծել մարդկանց մոտ, ուզում եմ հիասթափեցնել, որևէ բան էլ չի լինելու: Հակառակը՝ ինչ էլ լինի, հիասթափեցնելու է սպասում ունեցողներին: Ամբողջ նյութերն արդեն կան»,-ասաց Լևոն:

Ինչ վերաբերում է ձգձգելու մեղադրանքներին, կրտսեր Քոչարյանը հայտարարեց, թե մի քանի ամիս ձգձգվել է միայն նրա պատճառով, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ գործ հարուցվեց. «Բացի դրանից, Աննա Դանիբեկյանը նիստերը դնում է շաբաթական մեկ օր, ինչո՞ւ է դա անում: Օրինակ ինչո՞ւ չեն բողոքում, որ նոր Հայաստանի նոր դատավորն այդպես է անում: Թող բողոքեն, թող ամեն օր նիստ լինի: Փաստաբաններն արդեն բացատրել են՝ եթե միջնորդությունները հիմա չներկայացնեն, հետո չեն կարողանա դա անել: Հիմա թող դատական նիստերն ամեն օր դնեն»:

Նույն շարքից