Ես հուսով էի, որ Աննա Դանիբեկյանը չի տրվի ճնշումներին, Դավիթ Գրիգորյանի օրինակից չի վախենա, կգործի իր լիազորությունների շրջանակներում՝ իրականացնելով արդարադատություն, սակայն մենք տեսանք, որ այդպես չեղավ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Վերաքննիչից, եթե առաջին ատյանից ակնկալիքներ չունենալու մասին արդեն խոսվել է:
Կրտսեր Քոչարյանի խոսքերով, դատավոր Աննա Դանիբեկյանը տրվում է իշխանությունների սպառնալիքներին ու կատարում է այն, ինչ ակնկալում են. «Մյուս դատավորների մասով էլ նույն ակնկալիքն ունեմ, ուզում եմ, որ դրսևորեն պրոֆեսիոնալիզմ, ինչ-որ տեղ՝ խիզախություն՝ գործելով օրենքի սահմաններում»: