Իրավական 

Խաչատուրովի պաշտպանը լավ է, նիստը շարունակվում է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը վերսկսվեց:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանում ելույթի ժամանակ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի ինքնազգացողությունը վատացավ: Դատարանը ստիպված եղավ ընդմիջում հայտարարել, սակայն շտապօգնության անհրաժեշտություն չեղավ:

Պողոսյանը միջնորդությունը շարունակում է ներկայացնել, սակայն արդեն նստած:

Նշենք, որ պաշտպանը միջնորդություն է ներկայացնում՝ պահանջելով չեղյալ համարել Խաչատուրովի սահմանահատման մասով արգելքը։

Նույն շարքից